Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության մեկ ութերորդի շրջանակում փետրվարի 23-ին կայանալիք «Յուվենտուս»-«Բավարիա» հանդիպումից առաջ իտալական ակումբի անդամ Մարիո Մանջուկիչը մրցակից թիմի ֆուտբոլիստներին յուրօրինակ հաղորդագրություն է ուղարկել՝ իրեն պատկերելով հանրահայտ «Բեթմեն» կինոնկարի հերոսներից մեկի՝ Ջոկերի տեսքով: Հիշեցնենք, որ մինչև «Յուվենտուս» տեղափոխվելը հորվաթ հարձակվողը հանդես էր գալիս Մյունխենի «Բավարիայի» կազմում ու այնտեղից հարկադրված էր հեռանալ Խոսեպ Գվարդիոլայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ